• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արա Մարգարյանի և Լիտվայի մշակույթի նախարարի պաշտոնակատար Շարունաս Բիրուտիսի հանդիպումը

06 օգոստոսի, 2025
Դեսպան Արա Մարգարյանի և Լիտվայի մշակույթի նախարարի պաշտոնակատար Շարունաս Բիրուտիսի հանդիպումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը հյուրընկալվել է Լիտվայի Հանրապետության մշակույթի նախարարությունում՝ նախարարի պաշտոնակատար Շարունաս Բիրուտիսի կողմից։

Դեապսն Մարգարյանը ներկայացրել է Հայաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումները, խոսել Հայաստանի և Լիտվայի միջև հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին, ինչպես նաև փոխշահավետ ոլորտային համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտության մասին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի և Լիտվայի միջև մշակութային համագործակցության խորացման նպատակով երկկողմ այցելուլությունների անհրաժեշտությանը։ Օգտվելով առիթից՝ դեսպանը նախարարի պաշտոնակատար Բիրուտիսին է փոխանցել Հայաստան այցելելու ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանի հրավերը։

Կողմերը քննարկել են փոխադարձ մշակութային նախաձեռնությունների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների միջև փորձագետների մակարդակով ոլորտային հանդիպումների կազմակերպման հեռանկարները։

Զրուցակիցները նշել են, որ համատեղ պատմական անցյալը կարող է դիտարկվել որպես յուրատեսակ հիմք՝ ոլորտային բարեփոխումների փորձի փոխանակման համար՝ մասնավորապես մշակութային քաղաքականության ձևավորման և արդիականացման ուղղությամբ։

Կարևորվել են նաև համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման միջոցով երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության և մշակութային երկխոսության խորացման անհրաժեշտությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Յ. Յասինսկիո փ., 14Բ, 6-րդ հարկ,
01112 Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն
Հեռ.` (370-5) 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: